29 07 2024

Էրդողանը խոստովանել է` Թուրքիան է առաջնորդել 2020 թ. պատերազմն Արցախում

Էրդողանը խոստովանել է` Թուրքիան է առաջնորդել 2020 թ. պատերազմն Արցախում

Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ հերթական անգամ անթաքույց խոստովանել է, որ իրենք են փաստացի առաջնորդել 2020 թ. պատերազմը Հայաստանի դեմ Արցախում, այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Ինչպես մենք մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նույն կերպ կարող ենք մտնել Իսրայել։ Չկա պատճառ, թե ինչու մենք չպետք է դա անենք»,- ասել է Էրդողանը:

Սա, ըստ Գեղամյանի, առաջին կամ միակ նման խոստովանությունը չէ։

«Սակայն, մեզ համար այստեղ պետք է կարևոր լինի այն, որ այս պետությունը «Ղարաբաղ է մտել» ոչ թե միայն Արցախի նվաճման համար, Թուրքիայի համար Արցախը մեծ պատկերի միայն մի մասն է, որից հետո թիրախը դառնում է Սյունիքը։ Այս պահին հայկական այս երկրամասը Հարավային Կովկասի վրա իր ազդեցության գոտին կառուցելու համար Թուրքիայի գլխավոր խոչընդոտն է։

Եվ հռետորական հարց է ծագում. պե՞տք է արդյոք Թուրքիային խաղաղություն հաստատել թույլ Հայաստանի հետ»,- «Տելեգրամ»-ում գրել է  թյուրքագետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ